Պատերազմը, ապագայի անորոշությունը և խաղաղ համակեցությունը 

Հետազոտությունը բացահայտում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքով տեղահանված մարդկանց՝ պատերազմի և խաղաղության, տարածաշրջանում խաղաղ համակեցության, իրենց և Ղարաբաղի ապագայի ըմբռնումները։

Այն փորձ է՝ հասկանալու պատերազմի և սոցիալ-տնտեսական համատեքստի փոխառնչությունները, պատերազմի պատճառների և պատերազմի սպասման հետահայաց մտածումները, ապագայի և տարածաշրջանում խաղաղ համակեցության հնարավորության ընկալումները։

Հետազոտական հարցերը դիտելով իբրև ուղենիշներ՝ 70 խորին հարցազրույց ենք իրականացրել Հադրութի, Շուշիի, Քելբաջարի և Լաչինի շրջանների բնակիչների հետ, որոնք պատերազմի հետևանքով տեղահանվել և բնակություն են հաստատել Հայաստանի երեք մարզերում՝ Կոտայքում, Արարատում, Սյունիքում և Երևան քաղաքում։

Թեև այս վերլուծությունը չի տեսականացնում մարդկանց պատկերացումները, սակայն ձգտում է տեղայնացնելու և շրջանակելու դրանք առավել լայն սոցիալ-քաղաքական համատեքստերում։

Հետազոտությունը բաղկացած է 3 բաժնից և ամփոփումից․

  • Պատերազմի սոցիալական երեսը
  • [Ան]սպասելի պատերազմը
  • Ապագայի և խաղաղ համակեցության ֆրագմենտար ընկալումները
  • Ամփոփում

Հետազոտությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22