
«Մեդիա հանդուրժողականության ինդեքսը իրավապաշտպանների և ակտիվիստների հանդեպ Հայաստանում» հետազոտությունը իրականացվել է «Սոցիոսկոպ» ՀԿ–ի կողմից՝ Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի աջակցությամբ և միտված է թիրախային այս երկու խմբերի հանդեպ լրատվամիջոցների (ան)հանդուրժող դիսկուրսի վերհանմանը և դրա ինդեքսավորմանը։ ԶԼՄ–ի մշտադիտարկումն ու ԶԼՄ տեքստերի կոդավորումն ըստ հանդուրժողականության–անհանդուրժողականության սանդղակի պարունակում է ինչպես օբյեկտիվ կամ փաստական, այնպես էլ ընթերցողի սուբյեկտիվ ընկալման՝ տվյալ դեպքում մշտադիտարկումն իրականացնող կոդավորողի չափումները։ Ներկայացվող հաշվետվությունն ամփոփում է 2015 թվականի ապրիլից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածի ուսումնասիրության արդյունքները:
Հաշվետվությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։