Պիտակկանանց հարցեր և ֆեմինիզմ

ԽՈՍԵԼՈՎ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. Կանանց կարծիքները և կարիքները

2017 թվականին Սոցիոսկոպի հետազոտական թիմը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի պատվերով իրականացրել է հետազոտություն՝ ընտանեկան բռնության խնդրի ուսումնասիրության շուրջ: Հետազոտությունն իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլում իրականացվել են փորձագիտական հարցազրույցներ ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող մասնագետների հետ, երկրորդ փուլում՝ ֆոկուս խմբեր կանանց հետ՝ Աշտարակ, Արմավիր...

Ֆեմինիստների և ֆեմինիստական գործելաոճերի` քաղաքական երևակայության ձևավորմանն ուղղված կարևոր գործը Հայաստանում

Տարբեր հեղինակներ արդեն անդրադարձել են այն խնդրին, որ 2018-ի ապրիլ-մայիս ամիսների համաժողովրդական քաղաքական ակտիվության դրսևորումը թեև կարծես ոսկորին հասած դանակին ի պատասխան պոռթկման էր նման, սակայն տարիներ շարունակ հետևողականորեն տարվող քաղաքականապես ակտիվ անձանց, հատկապես կանանց կարևոր աշխատանքի արդյունք էր:[1] Քաղաքական ընդվզման անգամ այն դեպքերը, որոնք որոշ հեղինակներ անվանում են հաջողության...

«Տենչայր Սաթենիկ»-ը մինչքրիստոնեական գրականության վերաներկայման քաղաքականության ներքո

1893 թ. մտածեցի մի բան հյուսել մեր աշխարհաշեն Արտաշես 1-ի մեծ վշտերից և նրա մեծ որդու՝ նախանձոտ Արտավազդ 1-ի կրքերից, – գրում է Հովհաննես Թումանյանը[1]: Այս նպատակի համար ուսումնասիրելով Արտաշեսի ընտանեկան կյանքի առասպելախառն և փոթորկալի պատմությունը՝ Թումանյանը մի շարք, իր խոսքով, պատմության հանելուկների է հանդիպում, որոնցից ամենադժվարն ու խորհրդավորը համարում է Տենչայր տիկին Սաթենիկ...

«Կնոջ հարցը» Գրիգոր Արծրունու «Էվելինա» վիպակի քաղաքական ընթերցումով

1891-ին Թիֆլիսի «Արօր» տպարանում լույս է տեսնում Գրիգոր Արծրունու «Էվէլինա. հոգեբանական էտիւդ» հուշագրական բնույթի վիպակը` արտատպված նույն թվականի Մշակի համարներից[1]: Մշակում վիպակի վերնագրի ներքո՝ փակագծերում, գրված է՝ «հայերէն մի անտիպ ձեռագրից»: Մեզ հայտնի չէ, թե արդյոք Արծրունին վիպակը գրել է ավելի վաղ՝ դեռևս Եվրոպայում ուսանելու տարիներին (1866-1869)՝ Էվելինայի հետ հարաբերությունների...

Սեր[ռ]ը թատրոնում և եկեղեցում. մի ճառի պատմություն

Հասարակագիտությունը մի քանի առումներով առնչված է գրականությանը: Գրականությունն է, որ հասարակագետներին արտահայտման հնարավորություն է տվել գիտական խոսքի հնարավորության բացակայության պայմաններում, լուռ կամ լռեցված հասարակությունների վերաբերյալ խորհրդածելու նյութ է տվել այլ տեղեկատվության անհնարինության դեպքում: Գրականության՝ հասարակագիտական սիրելի նմուշներից մեկը Ջորջ Օրուելի «1984» վեպն է՝...

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22