Վերջին նորություններ

Էդգար Խաչատրյան․ Ռազմականացում․ բռնության մշակույթը և մարդկային պահանջմունքներն ու վախերը

Featured Video Play Icon

 Էդգար Խաչատրյանը քննարկում է բռնության մշակույթը Յոհան Գալթունգի պահանջմունքների տեսության շրջանակում։ Համաձայն դրա, մարդկային հիմնական 4 պահանջմունքներից յուրաքանչյուրը ենթադրում է նաև այդ պահանջմունքները չբավարարելու համապատասխան վախեր։ Այդ պահանջմունքների ու վախերի վրա տարբեր լծակներով ազդելով կամ զանազան մանիպուլյացիաների միջոցով՝ դրանցից մեկը մյուսից ավելի կարևորելով ու ակտուալացնելով...

Աննա Ժամակոչյան․ Քննադատական միտքը ռազմականացման և անվտանգայնացման պայմաններում

Featured Video Play Icon

Բանախոսության շրջանակներում Աննա Ժամակոչյանը անդրադառնում է քննադատության հնարավորության հարցին, երբ վերևից ներքև իջեցվել են ռազմականացման և անվտանգայնացման գաղափարաբանությունները, և հանրության շրջանում տիրապետում է «մենք պատերազմող երկիր ենք» մտայնությունը, որը մերժում է քննադատությունը։ Քննադատական սոցիոլոգիայի դիրքից ոչ միայն հնարավոր է քննադատությունը, այլև անհրաժեշտ է։ Եթե պատերազմը կա...

Պատերազմի բարոյական համարժեքը

Ու․ Ջեմսը 19-րդ դարավերջի ու 20-րդի սկզբի ամերիկյան հոգեբան և փիլիսոփա է, ամերիկյան հոգեբանության հիմնադիրներից մեկը, իր ժամանակի առաջադեմ մտավորական շրջանակների ազդեցիկ ներկայացուցիչ։ 1909թ. գրված այս էսսեն հիմնված է Սթենֆորդի համալսարանում 1906թ․ նրա ունեցած ելույթի վրա: Չնայած որոշ ձևակերպումներ այսօրվա արժեքաբանությամբ ընթերցելիս ականջ են ծակում (պատրիարխալ կենտրոնացածությունը միայն տղամարդու...

Արհմիությունների գործունակության զորեղացման ուղիները

Ներկայիս Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության պետական երաշխիքների ինստիտուցիոնալ բարեփոխումներ մշակելն ու գործի դնելը հրատապ խնդիր է։ Այս իմաստով հատուկ տեղ ունի արհմիութենական համակարգի՝ որպես աշխատողների իսկ կողմից սեփական աշխատանքային իրավունքների իրացման ինքնակազմակերպ հաստատության բարեփոխման և զորեղացման հարցը։ Այս հարցը մեր կարծիքով հրատապորեն պահանջում է 2 հիմնական...

Արփի Մանուսյան․ Հասարակագիտության ռազմականացման հասարակագիտական քննադատություն

Featured Video Play Icon

«Հասարակագիտության ռազմականացման հասարակագիտական քննադատություն» բանախոսության ընթացքում Արփի Մանուսյանը ներկայացրեց հասարակագիտական կրթության ու հասարակագիտական մտքի ռազմականացման արևմտյան և հայաստանյան միտումները․ -ինչու է հասարակագիտական միտքը հակադրվելու, քննադատելու փոխարեն նպաստում ռազմական հռետորաբանության ներխուժմանը բարձրագույն կրթության ոլորտ, -ինչպես են պետական քաղաքականությունները...

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22