Sample Page

Ինչո՞ւ է մարդու իրավունքների օրակարգն այդքան գրավիչ աջական խմբերի համար

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 20-րդ դարի երկրորդ կեսը կարելի է համարել մարդու իրավունքների «ոսկե ժամանակաշրջան»։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին հղում անելով՝ աշխարհի գրեթե բոլոր պետություններն իրենց ազգային սահմանադրությունների բովանդակության մեջ ավելացրին մարդու իրավունքների դրույթներ, նորմատիվ ակտեր։ 20-րդ դարի երկրորդ կեսին մարդու իրավունքների գաղափարը և հեռանկարները...

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ.ԿԱՆԱՆՑ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

2019-ի դեկտեմբերին Չինաստանի Վուհան քաղաքում բռնկված նոր տեսակի կորոնավիրուսի համավարակը իսկական փորձություն դարձավ ողջ մարդկության համար՝ վտանգելով թե՛ մարդկանց կյանքը, թե՛ կենսապայմանները։ Թեև ընդհանուր առմամբ համավարակի տարածման տեմպը դանդաղել է, որոշ սահմանափակումներ արդեն անցյալում են, ավելացել է կորոնավիրուսի դեմ պատվաստված բնակչության թիվը, այնուամենայնիվ, կորոնավիրուսի համավարակն ու դրա...

Կանանց աշխատանքային իրավունքների հարցը կորոնավիրուսի համավարակի համատեքստում

Աշխատանքային իրավունքները համարվում են մարդու իրավունքների ամենաչպաշտպանված ոլորտը, և սոցիալական ծանր դրությամբ պայմանավորված, մարդիկ ստիպված են հաշտվել աշխատանքային իրավունքների խախտումների, աշխատանքային ծանր և անարդար պայմանների հետ։ Ավելին՝ Հայաստանում մարդու բնական իրավունքների խախտումների մեջ աշխատանքային իրավունքների ոտնահարումների պայմանն ունի տեսակարար մեծ կշիռ։ Ինչպես այլ իրավունքների...

Պատերազմը, ապագայի անորոշությունը և խաղաղ համակեցությունը 

Հետազոտությունը բացահայտում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքով տեղահանված մարդկանց՝ պատերազմի և խաղաղության, տարածաշրջանում խաղաղ համակեցության, իրենց և Ղարաբաղի ապագայի ըմբռնումները։ Այն փորձ է՝ հասկանալու պատերազմի և սոցիալ-տնտեսական համատեքստի փոխառնչությունները, պատերազմի պատճառների և պատերազմի սպասման հետահայաց մտածումները, ապագայի և տարածաշրջանում խաղաղ համակեցության հնարավորության...

Հետահայաց․ ձայներ պատերազմի և խաղաղության մասին

Այս վերլուծությունը եռամյա հետազոտական աշխատանքի արդյունք է, որ նախաձեռնել էինք 2018 թ. աշնանը։ Ռազմի հարցերի հանդեպ քննադատական-հետազոտական հետաքրքրությունը մեզ մղում էր բացահայտելու պատերազմի և խաղաղության մասին իրական և հասարակ ձայները, փորձառությունները և պատմությունները, որոնց սիրում են հղում անել այս կամ այն քաղաքական շահի սուբյեկտները՝ առանց դրանք լսելու, իրապես բացահայտելու, դրանց...

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22