Սեռականությունը հայկական [համա]տեքստերում

«Սեռականությունը հայկական [համա]տեքստերում» գիրքը սեռականության հարցի շուրջ ծավալուն, տարաոլորտ ուսումնասիրությունների արդյունք է։ Սեռականությունը, լինելով զգայուն և իշխանական նպատակահարմարության տեսանկյունից շահարկվող հիմնական հարցերից մեկը, խիստ սակավ ուսումնասիրվածներից է հայկական մշակույթում։ Այս նախագիծը սեռականության հարցը դիտարկում է հայկական անցյալի բարդ, բազմազան, փոփոխական իրականության տարբեր դրվագներում։ Միաժամանակ այն մասնակիորեն արտահայտում է ներկայիս հայաստանյան հասարակական-գաղափարական խմորումներ։ Գիրքն ընթերցողին առնչակցում է գիտելիքի ձևավորման պատմական ընթացքին, թե ինչպես են հայկական սոցիալ-քաղաքական կյանքի տարբեր փուլերում սահմանվում և ըմբռնվում սեռի և սեռականության հղացքները, վերջիններիս ներհակությունները և ժամանակի ու տարածության մեջ դրանց փոխազդեցությունները։

Հեղինակներ Ժաննա Անդրեասյանը, Էդուարդ Դանիելյանը, Աննա Ժամակոչյանը, Մարիամ Խալաթյանը, Հրաչյա Հակոբյանը, Արփի Մանուսյանը, Իրինա Շախնազարյանը և Լուսինե Չերգեշտյանը անդրադառնում են գրականության մեջ, մամուլում, իրավական ու կրոնական փաստաթղթերում սեռականության հարցերի արծարծմանը և դրանց մշակութային, քաղաքական նշանակություններին։

Հատորն ընդգրկում է  թարգմանություն և վերահրատարակություն:

Սեռականությունը հայկական [համա]տեքստերում գրքի ներածությունը հասանելի է այստեղ։

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22